Search
Close this search box.

Հայաստանի որոշ մարզերում ձյուն է գալիս

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 2-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Գավառի, Վայքի, Գորիսի և Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Գետնաբքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է:

Աշտարակի, Ապարանի, Արթիկի, Սևանի ավտոճանապարհներին և Պուշկինի, Ջաջուռի, Քեթիի լեռնանցքներում տեղ-տեղ մերկասառույց է:

Մեղրու ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 40-60 մետր:

Ճանապարհաշինարաները կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն

Please enter a valid URL