Search
Close this search box.

«Ինչի՞ դիմաց է Ռուսաստանը դուրս բերում սեփական խաղաղապահ զորախումբն Արցախից»․ Արմեն Պետրոսյան

Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մի հարց՝ հնարավոր դավադրությունների տեսության շարքից
Ինչի՞ դիմաց է Ռուսաստանը դուրս բերում սեփական խաղաղապահ զորախումբն Արցախից սահմանված ժամկետից մեկուկես տարի շուտ։ Ինչո՞վ է դրա դիմաց Բաքուն վճարելու Մոսկվային։ Արդյո՞ք այդ հնարավոր գործարքը նոր համատեղ դավադրություն չի լինելու Հայաստանի դեմ։
Իրականում, վերոնշյալ մտահոգությունը հիմքեր ունի։ Հիշում ենք, օրինակ, որ Ադրբեջանն Արցախն ամբողջովին օկուպացնելուց հետո հրաժարվեց Գրանադայի հանդիպումից, բրյուսելյան բանակցություններից, որոնց արդյունքում ստորագրվելիք փաստաթուղթը, ըստ էության, հօդս էր ցնդեցնելու 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը (ռուսական միջնորդությունը) և դրա առանցքային կետերից մեկը՝ տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման դրույթը…»։

Please enter a valid URL