Search
Close this search box.

Տավուշում իրավիճակը թեժ է․ ճանապարհ են փակել ու պահանջում են մարզպետին․ Բաղանիս է շտապել Բագրատ սրբազանը

Այս պահին Բաղանիսում ու Ոսկեպարում թեժ իրավիճակ է: Մասնավորապես Ոսկեպար, Բաղանիս, Կոթի, Ոսկեվան, Բարեկամավան գյուղերի բնակիչները Նոյեմբերյան միջպետական ճանապարհի Բաղանիս-Նոյեմբերյան հատվածն են փակել, պահանջում են, որ մարզպետը ներկայանա:

Բնակիչներին զայրացրել է, որ Նիկոլ Փաշինյանը օրեր առաջ իրենց ասել էր, որ Տավուշի գյուղերը չի հանձնելու, իսկ այսօր լրիվ հակառակ հայտարարությունը տարածվեց:

Մենք տեղեկացանք, որ Բաղանիս է մեկնում նաև Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը։

Please enter a valid URL