Search
Close this search box.

ՇՏԱՊ․ Տավուշցիները միջպետական ճանապարհն են փակել

Տավուշի մարզի Բաղանիս և Ոսկեպար համայնքների բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում։ Նրանք փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհի Բաղանիս–Նոյեմբերյան հատվածը։

Համայնքների բնակիչներն այսպիսով իրենց անհամաձայնությունն են հայտնում այսօր սահմանազատման հանձնաժողովների հանդիպման արդյունքներով հրապարակած սահմանազատման մասին տեղեկությանը։ Նրանք նշում են, որ ուզում են հանգիստ ու անվտանգ ապրել իրենց հայրենի գյուղում։

Մեզ հետ զրույցում մասնակիցներից մեկն ասաց, որ իրենք վստահ են, որ այս տարբերակով սահմանազատման դեպքում իրենք չեն կարող անվտանգություն ունենալ։ Նա նշեց, որ բողոքի ակցիայի մասնակիցների թիվը գնալով ավելանում է։

Please enter a valid URL