Search
Close this search box.

Հենրիխ Մխիթարյանի գնահատականը «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում

Sofascore.com կայքը ներկայացրել է Անգլիայի առաջնության 28-րդ տուրի «Արսենալ» – «Մանչեսթեր Սիթի» խաղի վիճակագրական տվյալներն ու գնահատականները:

Տանտերերի կազմում հանդես եկող Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը մասնակցեց ամբողջ հանդիպմանը, իր ցուցադրած խաղի համար ստացել է 7.0 գնահատական: Դա երկրորդ արդյունքն է թիմում: Ավելի բարձր՝ 7.4 գնահատականի արժանացել է թիմի կիսապաշտպան Գրանիտ Ջական:

Ըստ վիճակագիրների, հայազգի կիսապաշտպանը խաղի ընթացքում դարպասին երկու հարված է կատարել, որից մեկը՝ շեղ: Հենրիխ Մխիթարյանի կողմից արված փոխանցումների ճշգրտությունը կազմել է 70 տոկոս:

Մեր ֆուտբոլիստի բոլոր սուր ճեղքումներն անավարտ են մնացել: Նա 17 անգամ մենամարտի է բռնվել մրցակիցների հետ, որից միայն 8-ում է հաղթող դուրս եկել:

Please enter a valid URL