Search
Close this search box.

«Ժամանակ». Լևոն Մկրտչյանն է ռեկտորի «ուսուցիչը». Շիրակի պետհամալսարանում կրքերը չեն հանդարտվում

«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Շիրակի պետհամալսարանի պատմության ու փիլիսոփայության ամբիոնի վարիչ Հովհաննես Խորիկյանի համար արժանահավատ չեն Լևոն Մկրտչյանի ներկայացրած բացատրությունները, թե ինքը կապ չունի Շիրակի պետհամալսարանի և առավել ևս՝ ռեկտոր Սահակ Մինասյանի հետ։ Խորիկյանի համոզմամբ՝ հենց Լևոն Մկրտչյանն է Սահակ Մինասյանի «ուսուցիչը»։ Նրա խոսքով՝ ՇՊՀ-ի գիտական խորհուրդը, որին հղում է կատարում նախարարը, օբյեկտիվ չի գործում։ Նույն գիտական խորհուրդը օրերս Խորիկյանի ու Համբարյանի դեմ որոշում ընդունեց, որ Էթիկայի հանձնաժողով ստեղծվի իրենց պատժելու համար։ «Երեկ նախարարը նույնպես խոսում էր, որ մեծ խորհրդի նիստին մասնակցելու է նաև Էթիկայի հանձնաժողովը։ Սա եկավ ապացուցելու, որ Էթիկայի հանձնաժողով ստեղծելու գաղափարը գալիս է հենց նախարարից։ Նա է ռեկտորին խորհուրդ տվել Էթիկայի հանձնաժողով ստեղծել»,- ասաց Խորիկյանը»։

Մանրամասը`թերթի այսօրվա համարում:

Please enter a valid URL