Երևանում ապրիլի 18-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-22-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 13-15մ/վ արագությամբ։
Մարզերում ապրիլի 18-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-ի, 20-ի և 23-ի կեսօրից հետո, 21-22-ի գիշերը և կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 18-ի ցերեկը կբարձրանա ևս 2-3 աստիճանով։