Search
Close this search box.

«Նպատակն է՝ ցույց տալ, որ 2018-ի հեղափոխությունը սարքած էր». Ղուկասյան

«ԴՕԿ» կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը ֆեյսբուքյան եթերում հայտարարեց, թե ինչ է ուզում ցույց տալ այսօրվա ակցիայով. «Նպատակն է՝ ցույց տալ, որ 2018-ի հեղափոխությունը սարքած էր, երկրորդ, ուզում եմ տեսնել, հասկանալ ժողովուրդն ուզո՞ւմ է իշխանափոխություն, այո՛, քիչ, բայց ուզում են, համարձակ մարդիկ դեռ քիչ են»:

Քիչ առաջ քաղաքացիները փակել էին փողոցը:
«Բավականին մեծ քանակությամբ կարմիր բերետավորներ կան: Եթե էսքան ոստիկան կարողացա բերել, լցնել էդտեղ, ուրեմն ակցիան հաջողվեց: Դուխաթափ չեմ լինում»,- ուղիղ եթերում հայտարարեց Վարդան Ղուկասյանը՝ անդրադառնալով Աբովյան փողոցում ստեղծված իրավիճակին:

Please enter a valid URL