Search
Close this search box.

Խաղաղապահների դուրսբերումը Հայաստանի ղեկավարի կողմից Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչվելու հետևանք է. Կարասին

ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինը նշել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից այս տարածքը Ադրբեջանի կազմում ճանաչելու տրամաբանական հետևանքն է։

«Կարծում եմ, որ դա միանգամայն տրամաբանական հետևանքն է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի ղեկավարի կողմից Ադրբեջանի կազմում ճանաչվելու»,- ասել է Կարասինը «Ինտերֆաքս»-ին։

«Փաստն այն է, որ Նիկոլ Փաշինյանի բերանով Ղարաբաղի հարցի լուծումից հետո, ով ասում էր, որ դա Ադրբեջանի տարածքն է, մեր խաղաղապահների ներկայության հարցը լուծվել է Ադրբեջանի ղեկավարության հետ անմիջական շփման մեջ։ Եվ որոշվեց նրանց աստիճանաբար դուրս բերել այնտեղից»,- նշել է նա։

Please enter a valid URL