Բաքուն բացատրել է Լեռնային Ղարաբաղից ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի հապճեպ դուրսբերումը։
«Երկու երկրների ղեկավարությունը որոշում է կայացրել Ադրբեջանի տարածքից ռուսաստանցի խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման մասին»,- ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, հաղորդում է ԱՊԱ-ն։
«Հիմք ընդունելով 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարությունը՝ երկու երկրների բարձրագույն ղեկավարությունը որոշում է կայացրել Ադրբեջանի Հանրապետության տարածքում ժամանակավորապես տեղակայված Ռուսաստանի Դաշնության խաղաղապահներին մեր երկրի տարածքից վաղաժամկետ դուրսբերման մասին։ Գործընթացն արդեն սկսվել է, Ադրբեջանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարությունները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ այս որոշումը կյանքի կոչելու համար»,- ասել է Հաջիևը։