«Հայկական պետականության համար» համակարգող կենտրոն ֆեյսբուքյան էջը գրում է.
Ոսկեպարում, վարչապետի հետ հանդիպմանը սահմանափակվում է հանդիպման մասնակիցների մուտքը դահլիճ։ Մասնավորապես քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին, որն արդեն մեկ ամիս է բնակվում է Ոսկեպարում, թույլ չեն տալիս մտնել հանդիպման սրահ։ Ի պատասխան, ոսկեպարցիներն ասում են, որ այդ դեպքում իրենք կբոյկոտեն հանդիպումը։ Իրավիճակը շարունակում է լարված մնալ։