«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով՝ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ ֆուտբոլային թիմեր ձևավորելու ջանքերը կրկին բերել են Ռուբեն Հայրապետյան- Գագիկ Ծառուկյան հերթական բախման: Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, որը այս օրերին հանդիպել էր ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի Նեմեցի հետ, փորձել է ուղիներ որոնել նրան ՀԱՕԿ նախագահի հետ հաշտեցնելու համար: Նա ոչ պաշտոնական այցով մի քանի անգամ հանդիպել է վերջինիս ու առաջարկներ ներկայացրել:
«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ Ռ. Հայրապետյանը անդրդվելի է մնացել և անտեսել է հաշտվելու մասին հորդորները, հասկացնելով, որ ֆուտբոլը իր մենաշնորհն է, և ինքը որևէ մեկին թույլ չի տա իր իրավունքները ոտնահարել: Իսկ եթե Գագիկ Ծառուկյանը ֆուտբոլային թիմեր ֆինանսավորելով փորձում է մտնել իր ոլորտ, ինքը չի հանդուրժի: Մեր տեղեկություններով՝ գործարարները այս օրերին շարունակում են երկուստեք մեսիջներ ուղարկել և հստակեցնել, թե ում է պատկանելու հայաստանյան ֆուտբոլում մենաշնորհ ունենալու առաջնահերթությունը»:
Մանրամասը`թերթի այսօրվա համարում: