Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի քննարկման արդյունքում երկրում տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ դիմել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին, հաղորդում է վրացական Pirveli հեռուստաալիքը։
Զուրաբիշվիլին հույս է հայտնել, որ այդ հարցը կդիտարկվի Եվրոխորհրդի արտահերթ նիստում, որը տեղի կունենա Բրյուսելում՝ ապրիլի 17-18-ը։ «Ես դիմել եմ Շառլ Միշելին և Էմանուել Մակրոնին՝ այստեղ տիրող իրավիճակի առնչությամբ։ Ապրիլի 17-ին կմեկնարկի Եվրոպական խորհրդի նիստը»,- ասել է Զուրաբիշվիլին։