Search
Close this search box.

Freedom House-ը հիշատակել է քաղաքացու վրա թքած Ալեն Սիմոնյանի համար հետևանքների բացակայությունը

Freedom House իրավապաշտպան կազմակերպությունն իր Nations in Transit 2024 («Ազգերը տարանցման մեջ 2024») տարեկան զեկույցում անդրադարձել է Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի համար հետևանքների բացակայությունը, ով թքել էր իրեն «դավաճան» անվանող քաղաքացու վրա։

Առանձին ՔՀԿ-ներ (քաղաքացիական հասարակության կազմակերպություններ) և նրանց կոալիցիաները պարբերաբար և ազատորեն արտահայտում են իրենց դիրքորոշումը Հայաստանի կարևոր քաղաքական իրադարձությունների վերաբերյալ: Հայտնի մի դեպքից հետո, երբ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը թքել էր քաղաքացու վրա այն բանից հետո, երբ նրան հրապարակավ «դավաճան» էին անվանել, մեծ թվով ՔՀԿ-ներ իշխանություններից պահանջում էին միջոցներ ձեռնարկել բարձրաստիճան պաշտոնյայի դեմ՝ «Քաղաքացիական պայմանագրին» կոչ անելով ստեղծել էթիկայի հանձնաժողով, իսկ իրավապահ մարմիններին՝ գործը քննել որպես խուլիգանություն։ Այս երկու կոչերն էլ մերժվել են՝ առանց Սիմոնյանի համար որևէ հետևանքի»,- նշվում է զեկույցում։

Please enter a valid URL