Search
Close this search box.

Խայտառակություն․ Դիմակավորված անձինք ՔՊ պատգամավորի հետ միջադեպից հետո Սամվելին չոքացնում են, գլուխը խփում գետնին, հայհոյում, թքում վրան, իջեցնում են տաբատը. փաստաբան

ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ հասարակական տրանսպորտում տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով ձերբակալված Սամվել Վարդանյանի նկատմամբ դիմակավորված անձանց կողմից խոշտանգման դեպք է տեղի ունեցել։ Այս մասին այսօր՝ ապրիլի 16-ին, հրավիրված հրատապ մամուլի ասուլիսին հայտնեց նրա փաստաբան Վարազդատ Հարությունյանը։

«Այդպիսի դրվագները կարելի է միայն լսել Բաքվի բանտում գերություն վերապրած անձանցից։ Ասլանյանի հետ ունեցած միջադեպից Սամվելը որեւէ վնասվածք չի ստացել։ Երբ դեպքի մասին տեղեկացել եմ, անմիջապես իջել եմ Դատաբժշկական փորձաքննության կենտրոն, ու Սամվելին բերեցին, ես նրան տեսա իր տաբատի ծնկների հատվածում թարմ խոտի տեղերն էին, դեմքի ճակատային հատվածն ուռած էր, աջ ձեռքը ուռած էր, ձախ քունքը վնասված էր, ուսն ու ձեռքն էր քերծված»,- նշեց նա։

Հարությունյանը ներկայացրեց, թե ինչ է տեղի ունեցել Սամվել Վարդանյանի հետ․

«Երբ իրենք դուրս են գալիս ոստիկանների ուղեկցությամբ դուրս են գալիս, որ գնան ՁՎՊ, ընդամենը մեկուկես րոպեի հեռավորության վրա կանգնած է ոստիկանական մեքենան, ոստիկանության քաղաքացիական հագուստով 2 աշխատակիցները ասում են, որ իրենք կարիք ունեն իրենց բնական կարիքները հոգալու, Սամվելին տեղեկացրել ու մեքենայից դուրս են եկել։ Այնուհետեւ ամբողջովին սեւ հագնված, դիմակավորված անձինք մեքենայից իրեն դուրս են հանում, տանում են խոտերի մեջ, նրան ծնկի են բերում ու գլուխը հարվածում գետնին, սկսում են նրան ձեռքերով հարվածել, այդ ծեծը զուգորդվում է սեռական բնույթի հայհոյանքներով, արժապատվությունը վիրավորող խոսքերով, այնուհետեւ ստիպում են Սամվելին, որպեսզի ինքը կրկնի իր վերաբերյալ հնչած սեռական բնույթի հայհոյանքները, բնականաբար Սամվել ըմբոստանում է, թքում են նրա վրա, այնուհետեւ հանում են նրա վրայից տաբատը, եւ ձեռքերը ձեռնաշղթայված են լինում, մահակը պահել նրա ոտքերի արանքում, գուցե վախեցնելու նպատակով։ Այն վարքը, որը ցուցաբերել են այդ ոչնչությունները, այդպիսի վարք մենք միայն լսել են ռազմագերիներից»։

Փաստաբանն ասաց, որ այժմ իր պաշտպանյալն իրեն լավ է զգում․ «Սա Հայաստանում ամենազազրելի դեպքն է, որը եղել է մեր հանրային կյանքում»։

Please enter a valid URL