Տեղեկություններ են ստացվել, որ այս պահի դրությամբ ԱԱԾ-ի կողմից բերման ենթարկված 4 պաշտոնատար անձ կա, որից մեկը արդեն պաշտոնանկ արված Առողջապահության նախարարության ՊԱԳ պետ Ահարոն Բարսեղյանն է, ով համակարգում էր մարզային եւ երեւանյան ԲԿ-ների և այլ բուժհաստատությունների պետպատվերի բաշխումները։
Բերման են ենթարկվել նաև ԱՆ երեխաների առողջության պահպանման բաժնի պետ Լիլիթ Ավետիսյանը, «Ուիգմոր» ԲԿ տնօրեն Զավեն Քոլոյանը եւ ԱՆ լիցենզավորման բաժնի պետ Տիգրան Ավետիսյանը։
ԼՈՒՐԵՐ.com-ի աղբյուրի փոխանցմամբ՝ ԱԱԾ-ն նաև մասնավոր ԲԿ-ի եւ ԱՆ գերատեսչական տեխնիկա է առգրավել, իսկ նշված 4 անձանցից 2 բերման ենթարկվածներին արդեն ձերբակալել են, սակայն չեն նշվում նրանց անունները։
ԼՈՒՐԵՐ.com-ը շարունակում է կիզակետում պահել և հետեւել ԱՆ-ից աղմկահարույց ձերբակալութունների եւ նախարարության հետ գործակցող սույն ԲԿ-ի շուրջ ենթադրյալ փողերի լվացման թեմայի զարգացումներին։