Ցավոք, միշտ չէ, որ հարսանիքը ուրախություն ու խրախճանք է, երբեմն որոշ հարսանիքներ ողբերգությամբ են ավարտվում։ Ահա դրանցից մի քանիսը։
Հարսը մահացավ վթարից
Բրազիլացի հարսը եւ նրա եղբայրը մահացան դժբախտ պատահարի արդյունքում։ Հարսը եղբոր եւ լուսանկարչի ուղեկցությամբ ուղղաթիռով թռչում էր իր հարսանիքի վայր, որտեղ նրան սպասում էին փեսան ու 300 հյուրերը։ Ուղղաթիռը վթարի ենթարկվեց, արդյունքում հարսը, նրա եղբայրը, լուսանկարիչը, ով հղիության 6-րդ ամսում էր եւ օդաչուն մահացան։
Հարսի մայրը մահացավ դժբախտ պատահարից
Եւս մի հարսանիք ողբերգական ավարտ ունեցավ։ ԱՄՆ-ում հարսանեկան ֆոտոսեսսիայի ժամանակ այգում ծառը շուռ եկավ հյուրերի վրա։ Հարսի մայրը մահացավ, իսկ հյուրերից 5-ը վնասվածքներով հիվանդանոց տեղափոխվեցին։
20 հոգի մահացավ հարսանեկան պարահրապարակում
2001 թվականին Երուսաղեում 20 հոգի մահացան, երբ հարսանիքի ժամանակ պարահրապարակը փլուզվեց։ Հյուրերը ռեստորանի երրորդ հարկում էին գտնվում։ Ողբերգության արդյունքում մահացավ նաեւ հարսի 3 տարեկան ազգականը, նաեւ հարսի պապիկը։ 78 հոգի, այդ թվում՝ հարսը, լուրջ վնասվածքներով հիվանդանոց տեղափոխվեցին։
Հարսի հայրը մահացավ դստեր հետ պարելուց հետո
Հարսի հայրը դստեր հետ պարելուց րոպեներ անց մահացավ սրտի կաթվածից։
51 հոգի մահացավ հարսանիքի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչությունից
Հարսը եւ հարսնաքույրերը մահացան լիմուզինում տեղի ունեցած հրդեհից
2013-ին ԱՄՆ-ում հարսը եւ նրա 8 հարսնաքույրերը ուղեւորվում էին հարսանիքի լիմուզինով, երբ մեքենայում հրդեհ բռնկվեց։ Հարսը եւ աղջիկներից 5-ը ողջ-ողջ այրվեցին։