Search
Close this search box.

ՔԿ-ն ԱԱԾ-ի հետ համատեղ այս պահին Առողջապահության նախարարությունում է․ ինչ քրեական գործեր կան․ ArmLur

ArmLur.am-ի տեղեկություններով՝ Քննչական կոմիտեում կա քրեական վարույթ նախաձեռնված, որի շրջանակներում այսօր ՀՀ քննչական կեմիտեն ԱԱԾ-ի հետ համատեղ մտել է Առողջապահության նախարարություն և քննչական գործողություններ է իրականացնում։

Լրատվամիջոցը տեղեկացավ, որ ՀՀ քննչական կոմիտեի Պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթով ՀՀ Քննչական կոմիտեի քննիչների կողմից, ՀՀ ԱԱԾ աշխատակիցների օժանդակությամբ իրականացվում են անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողություններ, այդ թվում՝ ՀՀ առողջապահության նախարարությունում և բժշկական կենտրոններից մեկում կատարվում են խուզարկություններ:

Քիչ առաջ «Հրապարակի» տեղեկութուններով՝ ԱԱԾ-ն այս պահին քննչական գործողություններ է իրականացնում Առողջապահության նախարարությունում:
Նախարարությունից տեղեկությունը չեն հերքում. «Ոչ հերքում եմ, ոչ էլ հաստատում»,-ասաց նախարարության մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը։

Please enter a valid URL