2018 թվականի իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը փորձում է տպավորություն ստեղծել, թե Հայաստանում ժողովրդավարությունը շեշտակի ու նույնիսկ աննախադեպ մակարդակի առաջընթաց է արձանագրել, և Հայաստանը կարևոր տեղ է զբաղեցնում ժողովրդավարական երկրների շարքում։
Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը ուշադրություն է հրավիրել այն իրողության վրա, թե կարգապահական ինչ միջոցներ են ձեռնարկվում այն դատավորների նկատմամբ, որոնք վիճարկում են ԲԴԽ-ի անկախությունը կամ փոխկապակցված են նախկին ռեժիմի հետ, մինչդեռ կասկածելի անցյալ ունեցող, բայց իշխանության հետ համերաշխ դատավորներն առաջխաղացում են ստանում։
Մյուս կողմից էլ՝ ընտրական գործընթացներում է Հայաստանը ժողովրդավարության հետընթաց ապահովել։ Նշվում է, որ հատկապես Երևանի ավագանու ընտրությունների ընտրարշավի ընթացքում տեղական դիտորդները և անկախ լրատվամիջոցները գրանցել են վարչական ռեսուրսի համատարած չարաշահման դեպքեր՝ հօգուտ իշխող կուսակցության։
Այս ամենի հետ միասին նշվում է, որ զգալի հետընթաց է արձանագրվել խոսքի ազատության ոլորտում: Մի խոսքով, հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը հօդս է ցնդեցրել Նիկոլ Փաշինյանի՝ ժողովրդավարության հետ կապված գլուխգովանության ամբողջ «բազան»՝ ապացուցելով, որ այս ոլորտում ևս Հայաստանի օրվա իշխանությունները լուրջ հետընթաց են գրանցել…