Search
Close this search box.

«Հրապարակ». Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տեսահոլովակը 2 օրվա ընթացքում 2 մլն-ից ավելի դիտում է ունեցել

«Հրապարակ» թերթը գրում է. «Տավուշի թեմի հրապարակած տեսահոլովակը, որտեղ բացահայտվում է Նիկոլ Փաշինյանի ասած սուտը, թե Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցում նախկինում պատարագներ չեն մատուցվել, միայն սկզբնաղբյուրի՝ Տավուշի թեմի երիտասարդաց պատասխանատու Թովմաս ուրարակիր Առաքելյանի ինստագրամյան էջում 2 օրվա ընթացքում 2 միլիոնից ավելի դիտում է ունեցել։

«Ես որեւէ ձեւով չեմ մեկնաբանում այդ տեսանյութը, որովհետեւ ուղերձն ավելի քան հստակ է, տեսանելի ու հասկանալի։ Այս պահին շուրջ 1200 մեկնաբանություն կա տեսանյութի տակ, այդ մեկնաբանություններն առավել քան խոսուն են», — ասաց Թովմաս ուրարակիր Առաքելյանը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Please enter a valid URL