Search
Close this search box.

Քիչ առաջ ձերբակալվել է քաղաքացիական ակտիվիստ Սամվել Հակոբյանը, որի և «ՔՊ»-ական պատգամավորի միջև հանրային տրանսպորտում միջադեպ է եղել

Քիչ առաջ ձերբակալվել է քաղաքացիական ակտիվիստ Սամվել Հակոբյանը, որի և «ՔՊ»-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի միջև հանրային տրանսպորտում միջադեպ է եղել։ ՆԳՆ-ից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ խուլիգանություն կատարելու անմիջական հիմքով մեկ անձ ձերբակալվել է, ով կազմված փաստաթղթերով կփոխանցվի ՔԿ։

Հիշեցնենք, որ հանրային տրանսպորտում այսօր ծեծկռտուք էր եղել ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի մասնակցությամբ։ Քաղաքացին Ասլանյանին դիմել է «հակահայ վիժվածք» արտահայտությամբ, ինչից հետո ծեծկռտուք է եղել։ Ասլանյանը նշել է, թե ցանկանում է իջնել, ինչից հետո լսվում է քաղաքացու հայտարարությունը․ «Մի խփի, արա, ժեխ բիձա»։

Please enter a valid URL