Սուրեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Բոլոր ժամանակների շարժիչ ուժն են երիտասարդները։
Վարքը՝ պայմանավորված ինքնության և արժանապատվության համընդհանուր ճանաչման գերակա պահանջմունքով, անխուսափելի է դարձնում արժանապատվության համար պայքարը։
Այս ամենի ապացույցն են երիտասարդները, որոնք Ոսկեպարում էին՝ արտահայտելու իրենց ինքնությունից բխող վերաբերմունքը պետության և հայրենիքի նկատմամբ։
Մենք պարտավոր ենք ամեն օր պայքարել հանուն մեր ինքնության, որից էլ անմիջականորեն կախված է մեր կենսունակությունը։