Տոկաևի հետ հանդիպմանը անդրադարձել ենք Հարավային կովկասում անվտանգության և կայունության հետ կապված իրավիճակին:
Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ համատեղ հայտարարությունների ժամանակ:
«Գործընկերոջս ներկայացրել եմ Ադրբեջանի հետ բանակցությունների վերջին զարգացումները, վերահաստատելով Հայաստանի կառավարության՝ տարածաշրջանում կայուն և տևական խաղաղություն հաստատելու պատրաստակամությունը, Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն իսկ համաձայնեցված 3 սկղբունքների վրա:
Անդրադարձել են ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, որի կյանքի կոչումը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում»,- ասել է վարչապետը: