Search
Close this search box.

Ծառուկյանի մոտ ֆինանսական խնդիրներ են առաջացել. «Կենտրոն»-ում հաղորդումներ են փակվում

«Կենտրոն » հեռուստաընկերությունում ֆինանսական խնդիրների պատճառով մոտ 10 հաղորդում առաջիկայում կփակվի: Այս մասին  Aravot.am-ին հայտնեց «Կենտրոն» հեռուստաընկերության արդեն նախկին հաղորդավար Արմեն Դուլյանը: «Այսօր զանգահարեցին ինձ, կանչեցին ու ասացին, որ իմ հաղորդումն այլեւս չի լինելու եթերում, բայց ոչ միայն իմ հաղորդումը, այլեւ եւս 10 ծրագիր փակվում է ֆինանսական խնդիրների պատճառներով: Բոլորովին չեմ կարծում, որ դրա տակ քաղաքական բան կա, որովհետեւ եթե լիներ, շուտվանից կփակեին իմ հաղորդումը: Կարծում եմ՝ հեռուստատեսությունը նորացնելու, աշնանից նոր ձեւով հեռուստադիտողին ներկայանալու ցանկություն կա»,- ասաց Արմեն Դուլյանը: Հիշեցնենք, որ հեռուստաընկերությունն արդեն մի քանի օր է, որ նոր տնօրեն ունի՝ Սերգեյ Ադումյանը: Հիշեցնենք նաեւ, որ Արմեն Դուլյանը վարում էր «Անցում Դուլյանի հետ» ծրագիրը:

Մանրամասը՝ սկզբնաղբյուրում:

Please enter a valid URL