Հայաստանի նախագահի նստավայրում տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի դիմավորման արարողությունը։
ՀՀ նախագահի նստավայրում Ղազախստանի նախագահին դիմավորել է Նիկոլ Փաշինյանը, հնչել են Հայաստանի և Ղազախստանի պետական օրհներգերը, որից հետո Փաշինյանն ու Տոկաևը ողջունել են Հայաստանի և Ղազախստանի պատվիրակություններին։
Այնուհետև Նիկոլ Փաշինյանն ու Ղազախստանի նախագահը հետևել են պատվո պահակախմբի հանդիսավոր երթին։
Ղազախստանի նախագահը Երևանում հանդիպումներ կունենա Նիկոլ Փաշինյանի, նախագահ Վահագն Խաչատուրյանի և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։ Հայաստանի վարչապետն ու Ղազախստանի նախագահը հանդիպումից հետո հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում Ղազախստանի նախագահին դիմավորել էր ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։