Search
Close this search box.

Հայտնի է տրանսգենդեր կնոջը երեկ ծեծի ենթարկելու եւ նրա տունը այրելու շարժառիթը

Երեկ տեղեկություն ստացվեց, որ փետրվարի 28-ին, ժամը 04:50-ին 26-ամյա մի երիտասարդ դաժան ծեծի էր ենթարկել տրանսգենդեր կնոջը, ապա այրել նրա բնակարանը: Ոստիկանությունը երիտասարդին բերման էր ենթարկել, սակայն ազատ արձակել:

«Հայկական ժամանակ»-ի լրագրող Տաթեւ Խաչատրյանը պարզել է, որ 26-ամյա երիտասարդը կնոջը ծեծի է ենթարկել այն բանի համար, որ վերջինս խաբել է իրեն: Ինչպես է խաբել եւ ինչու, ՀԺ-ի լրագրողին պատմել է աղբյուրը: Մեր լրագրողը զրուցել է նաեւ ծեծված տրանսգենդերի հարեւանների, ինչպես նաեւ թիվ 1 հիվանդանոցային համալրի մամուլի խոսնակի հետ՝ տեղեկանալու տուժածի առողջական վիճակի մասին:

Տաթեւ Խաչատրյանը վիճակագրություն է ներկայացրել 2016 եւ 2017 թվականներին սեռական փոքրամասնությունների նկատմամբ ատելության եւ անհանդուրժողականության հողի վրա կատարված բռնությունների վերաբերյալ:
Մանրամասները «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 2-ի համարում

Please enter a valid URL