Իրանը Իսրայելի դեմ գործողության ընթացքում չի հարվածել տնտեսական կամ քաղաքացիական օբյեկտներին։ Այս մասին հայտարարել Է Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանը։ Տեղեկատվությունը փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Իրանի երեկվա ռազմական գործողությունն Իսրայելի դեմ սահմանափակ էր։ Մենք չենք հարձակվել տնտեսական կամ քաղաքացիական օբյեկտների վրա», — արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքը մեջբերում է կատարի Al Jazeera հեռուստաալիքը։
Ինչպես նշել է նախարարը, ընթացիկ ամսում Իսրայելի կողմից Դամասկոսում իրանական հյուպատոսության վրա իրականացված հարձակումը միջազգային օրենքների և համաձայնագրերի խախտում էր:
«Մենք զսպվածություն ենք ցուցաբերել, բայց, կարծես, Իսրայելը սխալ է հասկացել դա», — հավելել Է Աբդոլլահիյանը:
Նա դժգոհել է, որ միջազգային հանրությունը կոչ է անում Իրանին զսպվածություն ցուցաբերել, բայց աչք է փակում Իսրայելի հանցագործությունների վրա:
Իրանն ԱՄՆ վարչակազմին տեղեկացրել է, որ Իսրայելին հասցված հարվածը սահմանափակ բնույթ է կրել։ Այս մասին ևս հայտնել է Աբդոլլահիյանը։ Նախարարը հավելել է, որ Թեհրանը գնդակոծել է Իսրայելի ավիաբազան, որտեղից թռիչքներ են իրականացրել F-35 ինքնաթիռները, որոնք ապրիլի 1-ին հարվածել են Սիրիայում Հանրապետության հյուպատոսությանը:
«Գործողության մյուս թիրախը իսրայելական հետախուզական կենտրոնն էր, որը ղեկավարում էր վերջին վեց ամիսների բոլոր գործողությունները, ներառյալ Իրանի դեմ վերջերս կատարված հարձակումը», — հավելել է ԱԳ նախարարը:
Աբդոլլահիյանը նաև հայտարարել է որ Իրանը չի պատրաստվում հարձակվել ամերիկացիների կամ տարածաշրջանում տեղակայված ամերիկյան բազաների վրա։
«Եթե մեզ հարվածեն տարածաշրջանի երկրներում տեղակայված ամերիկյան բազաներից, մենք ստիպված կլինենք հարձակվել նրանց վրա», — հավելել Է Աբդոլլահիյանը: