Search
Close this search box.

Կասկածելի հյուպատոսություններ՝ հայ-թուրքական սահմանին

Հրապարակը գրում է․
Հայաստանի եւ Ղազախստանի պաշտոնական հաղորդումների համաձայն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը վաղը՝  ապրիլի 15-ին կայցելի Հայաստան, որտեղ բանակցություններ կվարի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ: Առաջին հայացքից սա թվում է սովորական, շարքային պաշտոնական այց, որն ունենում են տարբեր երկրների ղեկավարներ: Սակայն, երբ կարդում ենք Տոկաեւի՝ Արմենպրեսին տված հարցազրույցը, հասկանում ենք, որ այս այցն այդքան էլ սովորական այց չէ.«Մենք վճռական ենք ավելի խորացնելու և ընդլայնելու մեր կապերը։ Մեր մտադրությունների գործնական հաստատումն է այս տարի Հայաստանի Արարատի և Արագածոտնի մարզերում Ղազախստանի պատվավոր հյուպատոսների լրացուցիչ գրասենյակներ բացելու որոշումը»։ 

Նա նշել է, որ «Եվրասիայի տրանսպորտային համակարգում Հարավային Կովկասի նշանակությունը զգալիորեն աճել է։ Ուստի, հայկական կողմի նախաձեռնած «Աշխարհի խաչմերուկ» նախագիծը, որպես նոր տրանսպորտային գաղափար, արժանի է ուշադրության և համակողմանի ուսումնասիրության՝ փոխկապակցվածության տարածաշրջանային լոգիստիկ կառուցվածքում ներառելու տեսանկյունից»։

Թվում է, թե արտառոց ոչինչ չկա, Ղազախստանը եւ Հայաստանն իրար հետ կիսելու ոչինչ չունեն, չունեն տարածքային վեճեր, համարվում են բարեկամ երկրներ: Ուստի Ղազախստանը կարող է հյուպատոսությունների գրասենյակներ բացել Հայաստանի մարզերում: Սակայն ուշագրավն այն է, որ դրա համար ընտրվել են այն մարզերը որոնք գտնվում են հենց Թուրքիայի սահմանին: Ի՞նչ քաղաքական հեռանկարներ կան թաքնված այդ ծրագրի ետեւում: Չի բացառվում, որ այդ հյուպատոսությունների բացումը կդառնա թյուրքական աշխարհի միավորվան մեծ ծրագրի  հերթական «բանալին», եւ կծառայի Կենտորանական Ասիայի թուրքական աշխարհը եւ Թուրքիան իրար կապելուծրագրին: Հիշենք, որ թուրքական կողմը հայ-թուրքական ցամաքային սահմանը առանջահերթ կբացի երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար: Ասել է, թե Ղազախստանի հյուպատոսությունները կդառնան սահմանի բացման առաջին «շահառուները»: Իսկ մինչ այդ, ըստ թուրքական լրատվամիջոցների, Թուրքիան ականազերծում է Հայաստանի հետ սահմանը: Եթե սրան էլ հավելենք, որ ՀՀ իշխանությունները գնում են հայ-թուրքական «հաշտեցման» թուրքական բոլոր պահանջներին ընդառաջ՝  հայ ժողովրդի պատմության խեղաթյուրում, ցեղասպանության ուրացում, Արարատի ուրացում, ապա կարող ենք սպասել, որ թյուրքական աշխարհի միավորման եւ պանթուրքիզմի ծրագրերն իրականացման ճանապարհին են: 

Հիշեցնենք, որ Ղազախստանը 2019-թի սեպտեմբերի 19-ին մի հյուպատոսություն էլ բացել է Վայոց ձորի Եղեգնաձոր քաղաքում: Բացման խոսքում դեսպան Թիմուր Ուրազաևը ասում էր, որ ՀՀ Վայոց ձորի մարզում դիվանագիտական ներկայացուցչության բացումը ցույց է տալիս ղազախական կողմի շահագրգռվածությունը երկու երկրների միջև առևտրատնտեսական և մշակութային-հումանիտար համագործակցության խորացման և զարգացման հարցում: Բայց մինչ օրս, այս տարիների ընթացքում Վայոց Ձորում Ղազախստանն առանձնապես աչքի չի ընել առեւտրատնտեսական, մշակութային եւ հումանիտար նախաձեռնություններով…
 

Please enter a valid URL