Search
Close this search box.

Հայ-ադրբեջանական հնարավոր ռազմական բախման ժամանակ ՀՀ քաղաքացիների կյանքը կախված է լինելու բացառապես ՌԴ Հարավային օկրուգի հրամանատարի քմահաճույքից

Հայկական ՀՕՊ-ն ու … Պերմյակովը:

Այժմ պատկերացնենք, որ Ադրբեջանը հարձակվում է Հայաստանի վրա, ենթադրենք` հրթիռներ ու ԱԹՍ-ներ է արձակում:
Հայաստանի օդը «պաշտպանված է» ՌԴ օդատիեզերական ուժերի կողմից, իսկ դրանց ղեկավարումը ստանձնել է ՌԴ Հարավային զինվորական օկրուգի զորքերի հրամանատարը: Ընդ որում, «հայկական» ՀՕՊ-ը գործելու է միայն այն ժամանակ, «երբ ռուսական կողմի համար առաջացել է ագրեսիայի սպառնալիք կամ հայկական կողմն ի վիճակի չէ ինքնուրույն հաղթահարել առաջացած սպառնալիքը»:
Այսինքն, եթե ադրբեջանցիները հարձակվեն, օրինակ` Ոսկեպարի վրա կամ փորձեն ճեղքել «Զանգեզուրի միջանցքը», «հայկական» ՀՕՊ-ը չի գործելու, քանզի ռուսական կողմի համար վտանգ չի առաջանա, իսկ ՌԴ Հարավային զինվորական օկրուգի զորքերի հրամանատարի, ենթադրենք` պայմանական Պերմյակովի, կարծիքով հայկական կողմն ի վիճակի կլինի հաղթահարել սպառնալիքը:

Սա լավագույն դեպքում: Իսկ վատագույնում` ՌԴ Հարավային օկրուգի պայմանական հրամանատար Պերմյակովը հակառակորդին նախապես կփոխանցի ՀՀ ԶՈւ-ի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկությունները:

Ստացվում է` հայ-ադրբեջանական հնարավոր ռազմական բախման ժամանակ ՀՀ քաղաքացիների կյանքը կախված է լինելու բացառապես ՌԴ Հարավային օկրուգի պայմանական հրամանատար Պերմյակովի քմահաճույքից:

Իրավապաշտպան Կարեն Հեքիմյան

Please enter a valid URL