Search
Close this search box.

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա

Հանրապետության տարածքում` ապրիլի 14-ի ցերեկը, 15-ին առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 16-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 16-20մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 14-ի ցերեկը կնվազի 3-5, 16-18-ին աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։

Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում ապրիլի 14-ի կեսօրից հետո, 15-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 14-16մ/վ արագությամբ։ Ապրիլի 16-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +9+11, վաղը ցերեկը՝ +19+21։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ -1+3, ցերեկը՝ +11+16,

Կոտայքի լեռներում գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +11+13,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝+6+8, ցերեկը՝ +14+16,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +9+12,

Լոռիում գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +14+17,

Տավուշում գիշերը՝ +4+9, ցերեկը՝ +16+19,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +11+13,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝+6+9, ցերեկը՝ +15+20,

Արարատում գիշերը՝ +10+12, ցերեկը՝ +20+22,

Արմավիրում գիշերը՝ +10+12, ցերեկը՝ +20+22,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ 0+2, ցերեկը՝ +9+12,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝+10+12, ցերեկը՝ +20+22,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +9+12, ցերեկը՝ +18+20,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +10+14։

Please enter a valid URL