Search
Close this search box.

«Սկսվեց այն, ինչից վախենում էինք»․ Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Դե ինչ, սկսվեց այն, ինչից ավելի շատ վախենում էինք։ Իրանը պաշտոնապես հարձակվեց Իսրայելի վրա, իսկ սա նշանակում է առճակատում ևս մեկ տարածաշրջանում։
Արցախի գրավյալ Ջրականի ու Կովսականի շրջաններում կուտակված են իսրայելական հատուկ ծառայությունների զորքեր, ինչը նշանակում է Իրանի, Իսրայելի ու հետևաբար Ադրբեջանի, Թուրքիայի ռազմական բախում նաև Արցախում, եթե իհարկե, պատերազմը դառնա մասշտաբային։
Հուսով եմ, Հայաստանի զինված ուժերը արագ բերվում են բարձր մարտական պատրաստության վիճակի»։

Please enter a valid URL