Ապրիլի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Աշտարակի բաժին «Աշտարակ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ մարզի գյուղերից մեկից «Տիր» օդաճնշիչ զենքը մաքրելու ժամանակ անզգուշորեն կրակելու հետևանքով բութ մատի վնասվածքով ծնողի կողմից իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի երեխա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սերգեյ Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Արագածոտնի մարզի գյուղերից մեկի բնակիչ 15-ամյա Մ․ Ղ․-ն է։ Պարզել են նաև, որ նույն օրը ժամը 16։00-ի սահմաններում Մ.Ղ․-ն իրենց տանը կից այգու ծառի տակ դրված առանց գրառման «Տիր» օդաճնշիչ զենքի վրայի հողը մաքրելու ժամանակ պատահաբար կրակել է իր աջ ձեռքի բութ մատին՝ ստանալով մարմնական վնասվածք:
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քերական վարույթ։