Համացանցում տարածվել են օրեր առաջ ավտոմեքենայից հարյուրավոր միլիոններ հափշտակած ավազակային հարձակման մասնակիցների ձերբակալության կադրերը:
Տեսանյութում երևում է, թե ինչպես են ՀՀ իրավապահ մարմինները ստուգում մեքենաները, որոնցից մեկի ժամանակ լսվում է ոստիկանի ձայնը` «կանդալ բերեք, կանդալ»: Մեքենայի մեջ հայտնաբերվել է գողոնը:
Ինչպես արդեն հայտնել ենք` 2024 թվականի ապրիլի 10-ին՝ ժամը 07:55-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այնմասին, որ իր ազգականների վրա տեղի է ունեցել զինված հարձակում և նրանց թալանել են։ Հափշտակել էին 36 կգ ոստի և 1 միլիարդ 216 միլիոն ՀՀ դրամին համարժեք 293 միլիոն ՌԴ ռուբլի, ապա դիմել էին փախուստի: