Search
Close this search box.

ՖՈՏՈ. Սուրեն Պապիկյանը Առողջապահության նախարարի հետ այցելել է զինվորական հոսպիտալ եւ տեսակցել վթարից տուժած զինծառայողներին

Ապրիլի 13-ին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ այցելել ենք ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ և տեսակցել ապրիլի 12-ին վթարի հետևանքով մարմնական վնասվածքներ ստացած զինծառայողներին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը եւ լուսանկարներ հրապարակել:

«Ներկայացվել են նրանց առողջական վիճակը և բուժման ընթացքի վերաբերյալ մանրամասներ։

Զինծառայողներին մաղթել ենք շուտափույթ ապաքինում։

20 զինծառայողներից 13-ը տեղափոխվել են Երևանի և Սիսիանի զինվորական հոսպիտալներ, իսկ մարմնական թեթև վնասվածքներ ստացած 7 զինծառայողները բժշկական լուրջ միջամտության կարիք չունեն: Բոլորն ստանում են համապատասխան բժշկական օգնություն»,- գրել է նա:

Please enter a valid URL