Ապրիլի 2-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Նույն օրը ժամը 14։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ Արմավիրի մարզի գյուղերից մեկից գազօջախը գլխին գցելու հետևանքով «գլխուղեղի տրավմա» ախտորոշմամբ ծնողներն իրենց մոտ են տեղափոխել մի երեխայի։ Հայտնում է shamshyan.com-ը:
Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Արմավիրի մարզի բնակիչ 2-ամյա Տ․ Ե․-ն է։
Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները բաժնի պետ Վոլոդյա Գևորգյանի գլխավորությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզել են, որ ապրիլի 2-ին ժամը 11։00-ի սահմաններում Տ.Ե․-ն իր հոր հետ միասին գտնվել է իրենց տան բակում, որտեղ ծնողի անուշադրության և անփութության հետևանքով, մոտեցել է բակում տեղադրված ամառային գազօջախին և բացել դուռը, որի ժամանակ գազօջախը տեղաշարժվել և ընկել է վերջինիս վրա՝ պատճառելով մարմնական վնասվածք: