«Հրապարակ» թերթը գրում է. «Անցնող շաբաթվա ԱԺ աշխատանքներից հետո ՔՊ որոշ շրջանակներ քննարկում են ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հախուռն պահվածքը։ Միրզոյանն ընդդիմադիր պատգամավորների քննադատական սուր ելույթների ժամանակ ազատություն է տվել էմոցիաներին՝ իր պարտքը համարելով ժեստերով, ձեռքի շարժումներով արձագանքել ելույթներին:
Ասենք, մե՛կ ձեռքի բութ մատն է ներքեւ իջեցրել, երբ որեւէ պատգամավորի ելույթ չի հավանել, մե՛կ ձեռքերով գլուխն է բռնել, հոնքերը կիտել: Կարճ ասած՝ սինխրոն արձագանքել է գրեթե բոլոր ելույթներին, դահլիճում անգամ լսելի են եղել արտգործնախարարի որոշ ռեպլիկներ՝ ուղղված ընդդիմադիրներին։ ՔՊ-ում ապշած են երբեմնի հավասարակշիռ, զուսպ թիմակցի նյարդային ծիկերից»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում