Search
Close this search box.

«Ուրալի» վթարի հետեւանքով զոհված Արեգ Քերոբյանը Ներքին Գետաշենից էր, մեկ տարի առաջ էր մեկնել ծառայության

Ապրիլի 12-ին, Մեղրիում վթարի հետևանքով զոհված, ժամկետային զինծառայող, 19–ամյա Արեգ Քերոբյանը Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն համայնքից էր:

NEWS.am-ի հետ զրույցում Ներքին Գետաշենի համայնքապետ Ռուբեն Զուլոյանը պատմեց, որ Արեգը մեկ տարի առաջ էր ծառայության մեկնել:

Նա մեկ քույր եւ եղբայր ունի։ Քույրն ուսանող է, կրտսեր եղբայրը՝ դպրոցական։ Արեգի հայրը արտագնա աշխատանքով է զբաղվում, մեկ շաբաթ առաջ էր մեկնել արտագնա աշխատանքի։

Please enter a valid URL