Search
Close this search box.

Ադրբեջանը նույնիսկ համաձայնություն էլ չի տվել սահմանազատման պրոցեսը Տավուշից սկսելուն. Տիգրան Աբրահամյան

Երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր՝ մենք որոշել ենք սահմանազատումն սկսել Տավուշի մարզից, դրանից ավելի ուշ համապատասխան հանձնաժողովը ներկայացնող փոխվարչապետը (Մհեր Գրիգորյանը-խմբ) փաստացի հայտարարեց, որ այդ գործընթացը չի սկսվել: Այս մասին այսօր՝ ապրիլի 12-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Էլ չեմ խոսում, որ այս պահին տեղեկություններն այնպիսին են, որ Ադրբեջանը նույնիսկ համաձայնություն էլ չի տվել այդ պրոցեսը Տավուշից սկսելուն: Այսինքն այս իրավիճակում Նիկոլ Փաշինյանը համարում է, որ Ադրբեջանի ակտիվությունը եւ գործողությունները կարող են իր համար վնասակար լինել, փորձում է ստեղծել իրավիճակ, հանրությանը կեղծիքի միջոցով համոզելու, որ այն, ինչ տալիս ենք, դա բացառապես ադրբեջանական տարածքներ են: Սա այն դեպքում, երբ քարտեզների շուրջ չկա համաձայնություն եւ դժվար է ասել, թե ինչին է հղում անում Նիկոլ Փաշինյանը»,-ասաց նա՝ հավելելով, որ Փաշինյանը շարունակում է միակողմանի զիջումների իր ընթացքը:

 

Please enter a valid URL