Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործչի» պատվավոր կոչում է շնորհել պրոդյուսեր Տիգրան Քեոսայանին, հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով իրավական ակտերի պաշտոնական կայքում տեղակայված հաղորդագրությունը։
«ՌԴ արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչում շնորհել պրոդյուսեր, «Ռուսաստանի պրոդյուսերների գիլդիա» ոչ առևտրային գործընկերության անդամ Տիգրան Էդմոնդի Քեոսայանին»,-ասվում է հաղորդագրության մեջ։