«Ծնողները խուճապի որևէ առիթ չունեն»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով թելեգրամյան ալիքով տարածված դպրոցներին վերաբերող կեղծ հայտարարություններին։
«Դպրոցներում ուսումնական պրոցեսը կազմակերպվում է բնականոն, տելեգրամյան ալիքներում կեղծ տեղեկատվությունը իրավապահների կողմից ուսումնասիրվում է, ամբողջ իրավիճակը գտնվում է շատ լուրջ ուշադրության ներքո, այս պահին անհանգստանալու կարիք չեմ տեսնում»,- նշեց նա։
Անդրեասյանի խոսքով՝ դպրոցներից տարհանման որևէ կարիք չկա։
«Դպրոցները հանդիսանում են անվտանգության հատուկ հսկողության տակ գտնվող օբյեկտներ, ես կարծում եմ՝ պետք է վստահել մեր իրավապահ համակարգին, ամբողջությամբ տիրապետում են իրավիճակին»,- հավելեց նախարարը։