Ինչպես ավելի վաղ գրել էինք, տելեգրամով մի ֆեյք է տարածվում, թե իբր Երևանի դպրոցներում ահաբեկչական հարձակում է պատրաստվում: Դպրոցներն ու ծնողները խառնվել են իրար։
«Հրապարակը» կապ հաստատեց ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի խորհրդական Վահե Ենգիբարյանի հետ, վերջինս մեզ ասաց․
«Այս պահին աշխատանքներ են տարվում տարբեր կառույցների հետ միասին»։ Հարցին՝ ԱԱԾ ստորաբաժանումներն այս պահին դպրոցներում աշխատա՞նք են տանում, դա՞ նկատի ունի, ասաց, չպատասխանեց։
Հարցին, թե հնարավո՞ր է սուտ լինեն այդ տեղեկություններն ասաց․ «Ոչինչ չենք բացառում»։