«Իմ առաջին դաջվածքն արել եմ 15 տարեկանում՝ հետույքիս։ Այն շատ գեղեցիկ է, դրանում ամբողջությամբ իմ էությունն է։ Մեծ սիրտ է, որի մեջ իմ անունն է, կրակ եւ թագ, բայց ամենակարեւորը գրվածքն է՝ «Իմ ամբողջ կյանքն իրական սիրո վայրի կիրք է»։
Շատերը կհարցնեն, թե 15 տարեկան երեխան ինչ կարող էր իմանալ սիրո մասին։ Իմ առաջին սերն ապրել եմ 12 տարեկանում, այն տեւել է 5 տարի։
Ես շատ վաղ եմ հասունացել եւ արդեն 12 տարեկանում հասուն աղջիկ էի՝ 180 սմ հասակով, որի հետեւից հասուն տղաները վազում էին խմբերով։
Երբ մարդիկ իմանում էին իմ տարիքը, ուշաթափվում էին։ 12 տարեկանում ես արդեն շրջագայում էի 18-25 տարեկան մոդելների հետ եւ հաղթում գեղեցկության մրցույթներում»։