Search
Close this search box.

«Ծրագրերը համակարգելիս անզիջում լինել որակից շեղման ցանկացած դրսևորման դեպքում». աշխատակիցներից պահանջել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահը

Քաղաքաշինության կոմիտեի ղեկավար կազմը՝ նախագահ Եղիազար Վարդանյանի գլխավորությամբ, խորհրդակցություն է անցկացրել քաղաքաշինական ծրագրերի իրականացման համար պատասխանատու ստորաբաժանման աշխատակիցների մասնակցությամբ։

Քննարկվել են ընթացիկ ծրագրերի իրականացման տեմպերը, հայտնաբերված խնդիրները և դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկված քայլերը։ Կոմիտեի նախագահն աշխատակիցներին առաջադրել է հստակ պահանջներ՝ որակի ապահովման նկատմամբ լինել հետևողական, ծրագրերը համակարգելիս անզիջում լինել որակից շեղման ցանկացած դրսևորման դեպքում և անպերապահորեն կատարել ցանկալի արդյունքի հասնելու համար տրված հանձնարարականները։ Նա հորդորել է խստորեն հետևել ժամանակացույցի պահպանմանն ու ծրագրերի պատշաճ իրագործմանը։

«Բոլորիցդ ակնկալում եմ պատասխանատու և սրտացավ վերաբերմունք աշխատանքի նկատմամբ՝ համատեղ ուժերով աշխատանքների կազմակերպման առավել արդյունավետ տարբերակ գտնելու և կոմիտեին վստահված ծրագրերը ողջ ծավալով ու բարձր որակով վերջնակետին հասցնելու համար»,-ընդգծել է Եղիազար Վարդանյանը։
Կոմիտեի ղեկավարն աշխատակիցներին է ներկայացրել նաև կառուցվածքային փոփոխություններ կատարելու վերաբերյալ իր տեսլականը, որը թույլ կտա ծրագրերի ամենօրյա հետևողական համակարգում իրականացնել ինչպես մայրաքաղաք Երևանում, այնպես էլ հանրապետության բոլոր մարզերում։

Քաղաքաշինության կոմիտե

Please enter a valid URL