ՀՀ ԱԺ-ն երկրորդ ու վերջնական ընթերցմամբ ընդունեց բժիշկների լիցենզավորման մասին նախագիծը:
Այժմ Հայաստանում լիցենզավորված են բժշկական հաստատությունները, բայց բժիշկներն անհատական կարգով՝ ոչ։
Sputnik Արմենիա-ի փոխանցմամբ, նախարարությունում կարծում են, որ պետք է նաև բարձրացնել կոնկրետ բժշկի աշխատանքի որակի պահանջները։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ լիցենզիաները տրվելու են 5 տարով ՝ երկարաձգման հնարավորությամբ, եթե այն կասեցնելու որոշում չընդունվի։