ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի խափանման միջոցը մնաց նույնը, նա ևս 3 ամիս կշարունակի մնալ կալանավորված:
Այս որոշումը կայացրեց Հակակոռուպցիոն դատարանը՝ Վահե Դոլմազյանի նախագահությամբ։
Հիշեցնենք՝ Արմեն Աշոտյանի խափանման միջոցի փոփոխության համար երաշխավորություն էին ներկայացրել ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները։