Search
Close this search box.

Լոռու մարզից տարա՞ծք է զիջվելու Վրաստանին

«Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն է ձեռք բերվել: Այո, երկու երկրների կառավարությունները պայմանավորվածություն են ձեռք բերել, որպեսզի վերսկսեն սահմանազատման աշխատանքները, որոնք բավականին երկար ժամանակ դադար էին ստացել»։ Այս մասին այսօր՝ ապրիլի 11-ին, «Հայաստան-Վրաստան ռազմավարական գործընկերություն» խորագրով համաժողովից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։

«Երկու երկրներն էլ թարմացրել են սահմանազատման իրենց հանձնաժողովների կազմերը, բայց դեռևս նիստ տեղի չի ունեցել։ Երկու կողմն էլ որոշակի տնային աշխատանքներ են կատարում»,- ասաց նա:

«Լոռու մարզից տարա՞ծք է զիջվելու Վրաստանին»,- հարցրին Կոստանյանին: «Սահմանազատման պրոցես է լինելու»,- արձագանքեց նա:

Please enter a valid URL