ՀՀ ազգային ժողովում շարունակվում են ապրիլի 9-ին մեկնարկած նիստի աշխատանքները: Խորհրդարանը քննարկում է Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը:
ՀՀ կառավարության հերթական նիստը, որը պիտի տեղի ունենար այսօր, կմեկնարկի ուրբաթ՝ ապրիլի 12-ին, ժամը 10:00-ին։