Search
Close this search box.

Ինչ է հայտնում Նաիրի Հոխիկյանը

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Մերձավոր Արևելքի (Իսրայել, Պաղեստին, Սիրիա, Լիբանան, …) և Հայկական Լեռնաշխարհի (Հայաստան, Արցախ, Նախիջևան, Ադրբեջան, Վրաստան, Թուրքիա, Իրան) աշխարհաքաղաքական ճակատագրերը խիստ փոխկապակցված են։
Մեկի խնդիրներն ու հակամարտությունները ուղիղ ազդեցություն են ունենում մյուսի վրա։
Օրինակ, Իսրայելը և Ադրբեջանը սերտ ռազմական գործընկերներ են և իրենց գործողությունները համաձայնեցնում են։
Իրանը պատրաստվում է ապրիլի 12-ին բալիստիկ ու թևավոր հրթիռների և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ հարձակվել Իսրայելի պետական, դիվանագիտական ու ռազմավարական օբյեկտների վրա։

Այդ ֆոնին ապրիլի 10-ի ուշ երեկոյան Ադրբեջանը երկրի խորքից տանկային զորաշարժ է սկսել դեպի Հայաստանի կողմ։ Թեպետ առաջնագծում այս պահին հանգիստ է, բայց պետք է տեսնել ոչ միայն աչքի առաջ երևացողը, այլև այն, ինչ դեռ չի երևում։
Ամերիկյան, բրիտանական և ֆրանսիական դիվանագիտական պատվիրակությունները լքել են Իսրայելը։

Please enter a valid URL