Ռուսաստանի Պրիմորիեի երկրամասի Ուսուրիյսկ քաղաքում 13-14 տարեկան հինգ դպրոցականներ էքստրեմալ նկարահանումներ են իրականացրել մոտեցող բեռնատար գնացքի ֆոնին: Այդ մասին տեղեկացնում է мвд.рф կայքը‚ իսկ տեսանյութը հրապարակվել է ՌԴ ՆԳՆ-ի YouTube-ալիքում:
Դեռահասները չեն արձագանքել գնացքավարի ազդանշաններին, և վերջինս ստիպված է եղել արտակարգ արգելակում իրականացնել:
Աղբյուրի հաղորդմամբ՝ դեռահասների անձերը հաստատել են անչափահասների հարցերով տեսուչները: Դեռահասների հետ պրոֆիլակտիկ զրույցներ են անցկացվել, իսկ նրանց ծնողները ենթարկվել են վարչական պատասխանատվության: