«Իսրայելը սխալ գործեց, երբ ապրիլի սկզբին հարձակվեց Սիրիայում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնի վրա, և այս հարձակման համար կպատժվի»։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության հոգեւոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին Իդ ալ Ֆիտր (Այդ ալ-Ֆիտր) ծոմապահության տոնի կապակցությամբ իր ուղերձում։
«Արատավոր ռեժիմը (Իսրայելը-խմբ.) սխալ է թույլ տվել ու պետք է պատժվի, և նա անպայման կպատժվի», — ասել է Խամենեին, ում ելույթը հեռարձակել է SNN-ը։ Իրանի հոգևոր առաջնորդը նշել է, որ հյուպատոսություններն ու դեսպանատները, անկախ նրանից, թե որտեղ են գտնվում, համարվում են օտար պետության տարածք։
«Երբ նրանք հարձակվեցին մեր հյուպատոսության վրա, նրանք հարձակվեցին մեր տարածքի վրա»,- հավելել է Խամենեին։